«Միասին Պայծառ է» փառատոնի երկրորդ օրը ՔՈՒԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

new-image

Ս.թ. հունիսի 16-ին «Միասին Պայծառ է» փառատոնի շրջանակներում ՔՈՒԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցավ «Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգետիկան համայնքներում» խորագրով աշխատանքային սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՔՈՒԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսուցիչները, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչներ, հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ավելի քան հարյուր երեխաներ, ովքեր կենտրոնում դասընթացներ են անցնում: Հյուրերին ողջունեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Քուաֆ Սմարթ կենտրոնի տնօրեն Քրիստ Մարուքյանը: Միջոցառման նպատակն էր աջակցել հայմայնքներում էներգաարդյունավետության խթանմանը, իրազեկմանը և քննարկել Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում միջազգային կազմակերպությունների միջոցով տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Զեկույցներով հանդես եկան ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետները, ներկայացվեց ՀՎԷԷ հիմնադրամի գործունեությունը, արևային էներգետիկան Հայաստանում, Վերականգնվող էներգետիկան երեխաների աչքերով, ինչպես նաև էներգախնայողության ծրագրերը: