Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը միացավ «Քաղաքապետերի դաշնագրին»

new-image

23.11.2018
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ստորագրեց պարտավորության հայտարարագիր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիրը Հայաստանում» ծրագրին միանալու վերաբերյալ:  Պարտավորության հայտարարագրով նախատեսվում է հավատարիմ մնալ հայտարարագրի սկզբունքներին և կազմակերպության համաձայնագրի մասնակիցներին ցուցաբերել տեղեկատվական և փորձագիտական աջակցություն:

Համաձայնագրի կողմ են հանդիասանում տեղական իշխանությունների, տարածքային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, որոնք պարտավորություն են ստանձնել աջակցել «Քաղաքապետերի Դաշնագրին» իրենց երկրներում եւ աջակցել պարտավորության հայտարարագիրը ստորագրած քաղաքներին կայուն էներգիայի զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման  վերահսկման գործընթացում:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը առաջինն է տարածաշրջանում, որ միացել է այս նախաձեռնությանը, որպես էներգետիկ կառույց:

Ներկայումս Արեւելյան գործընկերության վեց երկրներում գործում է տասնմեկ Քաղաքապետերի համաձայնագրի կողմ, այդ թվում երեքը Հայաստանից: