Լուսավոր սահման – 14.05.2018

new-image

Ս.թ. մայիսի 14-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ “Լուսավոր սահման” բարեգործական ծրագրի շրջանակներում հիմնադրամի աշխատակիցները այցելեցին ՀՀ Տավուշի մարզ երեք սահմանամերձ գյուղեր՝ Ներքին Ծաղկավան, Ոսկևան, Սարիգյուղ:

Նախաձեռնությունը ընթանում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հովանու ներքո: Հիմնադրամի աշխատակիցները նշված սահմանամերձ երեք գյուղերի 672 ընտանիքին տրամադրեցին 5-ական լուսադիոդային լամպերի, որոնցից ընդհանուր քանակը կազմում է 3360 լամպ:

Համայնքներին տրամադրված LED լամպերը կապահովեն 80-90% էներգախնայողություն, ունեն 3 տարվա երաշխիք:

“Լուսավոր սահման”-ը կամավորական-հասարակական նախաձեռնություն է, որը Հանայստանում և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով նպատակ ունի երկրի բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին :

2016թ. նոյեմբերից մեկնակած նախաձեռնության շնորհիվ արդեն 22 համայնքների 4343 ընտանիքներին տրամադրվել է 5–ական լուսադիոդային լամպ, ընդանուր մոտ 21000 լամպ:

Ծրագիրը շարունակվում է:
Նկարներ