Այսօր՝ մայիսի 3-ին, նշվում է արևի միջազգային օրը-03.05.2018

new-image

Ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Արեգակի միջազգային օրը: 1994-ին նման տոն հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել Արևային Էներգիայի միջազգային խմբի եվրոպական բաժինը էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հնարավորությունների վրա հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Էներգիայի այս տեսակը չունի թունավոր և ռադիոակտիվ արտանետումներ: Կարևոր է նաև, որ արևային էներգիայից օգտվելով` մենք չենք խախտում մեր մոլորակի էներգետիկ հավասարակշռությունը: Արևային էներգիայի օգտագործումը վերջին ժամանակներում լայն տարածում է ստացել նաև Հայաստանում:
Եվ թող արևի լույսն ու ջերմությունը միշտ ուղեկցի Ձեզ: