Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Էներգետիկ խարտիայի հետ համատեղ կազմակերպել է բարձրաստիճան համաժողով՝ Հայաստանի բնակելի և հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով:
Համաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում էներգախնայողության և էներգաարդյունավետությանն առնչվող խնդիրները դոնորների, միջազգային ֆինանսական հաստատությունների, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ների և փորձագետների հետ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ կառավարության կողմից հստակ քայլեր են իրականացվել էներգախնայողության ոլորտում սկսած օրենսդրական բարեփոխումներից՝ ավարտած հանրային և բնակելի շենքերում իրականացված ծրագրերով նաև նշեց, որ բանկերում առկա է 200 մլն եվրոյից ավել միջոցներ էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների համար: Նրա խոսքով վերոնշյալ միջոցառումների պահանջարկը աճում է երկրաչափական պրոգրեսիայուվ:
Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչ Լորենս Մերեդիթը էներգախնայողության ոլորտում Հայաստանի կողմից կատարծ աշխատանքները բարձր գնահատեց և նշեց, որ էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում համագործակցությունը և ներդրումների ներգրավումը շատ կարևոր է: Համաժողովին քննարկվեցին ԷԽ շենքերում ներդրումների ռիսկերի չեզոքացման, մարտահրավերների և հնարավորությունների ընդլայնման, կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրերի, բնակարանային ԷԽ վարկավորման ռիսկերի, էներգախնայողության համայքային ծրագրեր և այլ հարցեր:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը խոսեց Հայաստանում Էներգախնայողությանը և կայուն ֆինասավորմանը խոչընդոտող գործոնների մասին, ներկայացրեց Հայաստանի Հանրապետության համայնքների էներգախնայողության ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը, հիմնադրամի գործունեությունը ԷԽ ոլորտում, ինչպես նաև խոսեց չգազաֆիկացված համայնքների ծրագրից:
ՀՎԷԷ հիմնադրամի ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը խոսեց կատարված Էներգախնայողության աշխատանքների մասին հանրային օբյեկտներում, ներկայացրեց աշխատանքների արյունքները, խոչընդոտները և հեռանկարները: