[:am]Էներգետիկայի շաբաթ 2017[:en]Energy Week 2017[:]
[:am]Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը ս․թ․ հունվարի  25-27-ը անցկացնում են «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք:Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ: Հիմնադրամի կողմից կազմակերպվող պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: Միջոցառումների շարքը ներառում էր եռօրյա ցուցահանդես, որին ներկայացված էին տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտական աշխատանքներ իրականացնող ընկերություններ: Այն հնարավորություն կտա ծանոթացնել ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արևային տեխնոլոգիաների նմուշներին և ծառայություններին։ Ցուցահանդեսին մասնակցում էր մասնագիտացված 28 ընկերություն։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Հոլանդիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլն։ Համաժողովին ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակով մրցույթի մանրամասները։ Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է, թեպետ տեղանքում կարելի է տեղակայել մինչ 95 ՄՎտ հզորության կայաններ։ Մրցույթի անցկացումը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցության միջոցով։  ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը Համաժողովին և կլոր սեղան-քննարկումներին ոչ միայն  երաշխիք է ու վստահություն ներդրողների համար, այլև լավ հնարավորություն էր օրենսդրական դաշտի առանցքային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու տեսանկյունից։ Ծրագրում ներկայացվեց Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ներդրումների համար նպաստավոր միջավայրը։ Տեղական ներդրողների և բանկերի միջոցով կներկայացվի նպաստավոր քաղաքականության պատմական փորձը և կայուն խթանները, ինչը խիստ կարևոր է օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացում։ Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում, զեկույցներ ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրի, Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակների և այլ հարցերի վերաբերյալ: Բուռն քննարկումները ընդմիջվեցին Հայաստան այցելած հյուրերին կոնյակի գործարան այցելությամբ: Միջոցառման երրորդ օրը քննարկվեցին էներգաարդյունավետության նվաճումները և մարտահրավերները,  էներգախնայողության ներդրումների ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև ներկայացվեց Սյունիքի մարզի կայուն էներգիայի զարգացման ծրագիրը և մի շարք այլ հարցեր: Համաժողովի մասնակիցները այցելեցին Մերձավանի արևային ռեսուրսների չափման կայան, որը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը տեղակայել և օգտագործում է՝ արևային ռեսուրսի գնահատման հուսալի, ճշգրիտ տվյալներ ստանալու և հանրությանը տրամադրելու նպատակով։ Ներկայացվեցին մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու հաջողությունները, պետական բարեփոխումներն ու խթանները։ Միջազգային ծրագրերի և տեղական բանկերի կողմից ներկայացվեցին համայնքային էներգախնայողության և ՓՄՁ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը- Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն  Լաուրա Բեյլիի ողջույնի խոսքը Ներդրողների ցանկ Մասնակիցների ցանկ Ցուցահանդեսին մասնակցած կազմակերպություններ Օրակարգ Նկարներ Կայուն էներգետիկայի զարգացումը Հայաստանում,  Հայկ Հարությունյան, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայաստանի արևային էներգիայի ծրագիր, Ռուբեն Գեւորգյան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ Հայաստանում արևային ռեսուրսի գնահատումը․ նախնական արդյունքներ չափումների, արբանյակային և մոդելային տվյալների համադրումներ, պրն․Խոսե Մարտինես Վալենզուելա, Effergy/Irsolav  (Իսպանիա) Մասրիկ 1 արևային կայանի ներդրումային ծրագրի տեխնիկա-տնտեսագիտական հիմնավորում, Մանուել Լադրոն դե Չեգամա ÅF Aries Energía (Իսպանիա) Մասրիկ 1 տեղանքում արևային կայանի տեղակայման բնապահպանական և սոցիալական ազդեցությունների դիտարկում /ՇՄԱԳ, Էդուարդո Տաբարես ÅF Aries Energía (Spain) Հայաստանի ներդրումային միջավայրը, Կարեն Մկրտիչյան, Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Հայաստանի էլեկգտրաէներգետիկ համակարգը և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակները, Աբգար Բուդաղյան, ՀՎԷԷՀ փորձագետ Experience in Financing Renewables in the Caucasus, Դավիդ Մանագաձե, EBRD ներկայացուցիչ Սյունիքի մարզի հանրային օբյեկտներում Էներգետիկ աուդիտներ և էներգախնայողական միջոցառումներ, Հրանտ Տեր-Գաբրիելյան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ ՀՀ էներգետիկ ոլորտի խնդիրները ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի Փարիզի համաձայնագրի ներքո-Դիանա Հարությունյան ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Փոքր հիդրոէլեկտրակայաններ. Հաջողություններ և մարտահրավերներ,Արևիկ Մալյան, ՓՀԷԿ միության ներկայացուցիչ ՓՀէԿ արդիականացման խնդիրներ և լուծումներ, Բիթլիս-Մեն ԱշոտՄինասյան Օգտվեք արեւից այսօր SHTIGEN Վերականգնվող էներգիայի ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում ACBA-CREDIT AGRICOLE BANK ԱԳԲԱ Լիզինգ[:en]
Traditional “Energy Week 2017″ Conference launched in Yerevan
Traditional “Energy Week 2017″ series of Events launched in January 25-27, 2017,  which was organized by  Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund and Expomedia  Centre of Exhibition Projects. The President of the RA Mr. Serzh Sargsyan, the World Bank Country Director Mrs. Laura Bailey, the Deputy Minister of Energy Infrastructure and Natural Resources Mr. Hayk Harutyunyan, representatives of international institutions, non-governmental and financial organizations, foreign investors, private and public sector representatives and experts took part in the opening ceremony of the event. These regular Events organized by the Fund were aimed at presenting the latest developments in energy efficiency and renewable energy sector, investment opportunities and possible sources of funding, technological and engineering solutions, perspectives and problems existing in the sector. The series of Events included a three-day exhibition, which represented local producers and professional companies working in the sector. It introduced insulating materials, energy efficient lighting and heating systems, solar technology schemes and services. The exhibition was attended by 28 specialized companies. Investors represent different countries, such as France, Germany, Spain, Italy, Holland, Switzerland, USA, United Arab Emirates, India, Iran, Lebanon, China, Russia, Ukraine and others. The first solar power station construction prospects in Masrik 1 site in Gegharkunik region, as well as the details of the tender were presented at the Conference. The anticipated capacity of the power station is 55 MW, although a station of about 95 MW capacity is possible to construct in the selected site. The Tender will allow to obtain the lowest price proposal through participation of eligible companies and investors. The participation of public officials and round-table discussions was not onlya confidence and guarantee for the investors, but also a good opportunity to provide clarifications on key issues in terms of legislation. The project introduced energy sector development vision and renewable energy enabling environment for the investments in Armenia. Enabling policies and stable  historical experience was introduced by local investors and banks, which was crucial to attracting foreign investments. The second day of the Event was devoted to the development of renewable energy in Armenia, several reports on investment climate, energy system, investors’ risk mitigation solutions and other issues in Armenia. The guests of the Event visited Armenia Cognac/Brandy factory during the break. The third day of the Event was focused on energy efficiency sector achievements and challenges, financing opportunities, mechanisms for energy efficiency investments, as well as the development of sustainable energy project in Syunik region, and number of other issues. The participants visited Merdzavan solar resource measuring station, which was installed and used by Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund for the assessment of reliable, accurate solar resource data collection. The results and achievements of the project, government reforms and incentives so far were introduced during the Event. Financing opportunities for community energy saving projects and SME energy efficiency projects were introduced by the international and local banks.
[:]
Photo and video