ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՀՐԱՎԵՐ  (ՀՆՀ)

Русская версия
Ամսաթիվը`  17 մայիսի, 2023թ.
Պայմանագիր` EFSD -W/9/2023
EFSD դրամաշնորհ
Ծրագրի անունը`

«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության միջացոռումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD -W/9/2023 – Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ -ում:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` EFSD -W/9/2023 – Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ :

Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (R2E2 Հիմնադրամ)՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին zaruhi.gharagyozyan@r2e2.am: Մրցութային փաթեթի թղթային տարբերակը կարող եք ստանալ՝ վճարելով 50,000 ՀՀԴ R2E2 Հիմնադրամի ստորև նշված հաշվեհամարին և ներկայացնելով հաշիվ-ապրանքագիր (թղթային տարբերակը պետք է ներկայացնել R2E2 Հիմնադրամ, կամ բնօրինակի սկանավորված տարբերակը ներկայացնել էլ. հասցեին) Հայաստանի վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: Մրցութային փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող էք ստանալ անվճար, էլ. փոստի միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կկազմակերպի նախամրցութային ժողով 2023 թվականի մայիսի 29-ին: Ժողովի ընթացքում կհստակեցվեն Հայտերի պատրաստման հետ կապված բոլոր հարցերը: Նախամրցութային ժողովին չմասնակցելը հիմք չի հանդիսանալու հայտը մերժելու համար:

Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵՀ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը (փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր), և ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր 21), որը հրապարակվել է -ի կայքում՝ (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/):

Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար իրավասու երկրներից, ինչպես սահմանված է Մրցութային փաստաթղթերում ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և որոնք համապատասխանում են որակավորման պահանջներին:

Որակավորման չափանիշները ներառում են.

  • Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է կազմի` 171,000,000 ՀՀԴ:
  •  Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (ջեռուցում, օդափոխություն, օդի լավորակում, ԷԽՄ, ՖՎ), /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/. 39,000,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար:
  •  Շրջանառու ընթացիկ միջոցներ և/կամ  վարկային գծերի հնարավորություններ, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված`  19,000,000 ՀՀԴ:

Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2023թ. հունիսի 19-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:

Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

Տեղեկություններ մրցութային փաստաթղթերի տպագիր պատճենը ստանալու համար.

 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

ՀՎՀՀ 02580459

Հատուկ հաշիվ։   2050422345051002

Ինեկոբանկ ՓԲԸ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019,  Սայաթ-Նովա 29/1
Հեռ: + /374 10/ 545-121
Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am
Ինտերնետային հասցե: www.r2e2.am