Վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից Տավուշի մարզում հիմնականում ուսումնասիրված ու զարգացած է հիդրոէներգետիկան: Սակայն վերջին տարիներին կատարված պաշարաբանական հետազոտությունների համաձայն, հանրապետությունում` փոքր ՀԷԿ-երի չյուրացված առավելագույն ներուժը դիտվում է հենց Տավուշի մարզում, որը հասնում է մոտ 34 ՄՎտ գումարային դրվածքային հզորության, տարեկան` մոտ 90մլն կՎտժ արտադրությամբ: Դա նշանակում է, որ Տավուշում շահագործվող փոքր ՀԷԿ-երի քանակը կարելի մեծացնել: Մարզի Աղստև գետի ավազանի ներուժը բավական մեծ է: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից թարմացված ”Փոքր ՀԷԿերի զարգացման սխեմայի” համաձայն Աղստև գետի վրա հնարավոր է շահագործել 20-ից ավելի ՓՀԷԿ-եր: Ընդհանրապես ջրային պաշարների արդյունավետ օգտագործումն ու յուրացումը մի համալիր գործընթաց է , որի մեջ առաջնահերթությունը տրվում է կոմունալ- կենցաղային, տեխնոլոգիական ջրամատակարաման և ոռոգման խնդիրներին:
Օրինակ մասնագետները պարզել են, որ Աղստև գետի ավազանում գոյություն ունեցող Հախում և Տավուշ ոռոգման ջրամբարներին կից կարելի է կառուցել մերձպատվարային փոքր ՀԷԿ-եր:
Տավուշի մարզում որոշակի փորձեր են արվել նաև կենսազանգվածի էներգիայի արտադրության ոլորտում: Մասնավորապես, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, մի քանի ծրագրեր են իրականացվել գոմաղբից մեթան գազի ստացման ուղղությամբ:
Հանրապետույունում արևային էներգիայի ներուժի ուսումնասիրությունները պարզել են , որ Տավուշի մարզում կա նաև արևային էներգիայի ներուժը. այստեղ 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա տարեկան արեգակնայի էներգիայի ճառագայթումը հասնում 1500կվտ/ժ, որը էլեկտրական էներգիայի վերածելու դեպքում, կստացվի տարեկան 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթից` մոտ 220 կվտ/ժ էլեկտրական էներգիա:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզում թվով 9 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի վերականգնման և էներգախնայողական միջոցառումներ:
նկարներ
Ընդհանուր տեղեկություններ`
Մարզկենտրոնը` ք. Իջևան |
Տարածաշրջանները` Իջևան, Տավուշ, Նոյեմբերյան, Դիլիջան |
Քաղաքները` Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ, Դիլիջան |
ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում: Մարզը հարավ-արևելքում և հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում` ՀՀ Լոռու մարզին և պետական սահմանով` Վրաստանին, հյուսիսում և արևելքում` Ադրբեջանին:
Տարածքը | 2704 քառ.կմ |
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը | 9.1 % |
Քաղաքային համայնքներ | 5 |
Գյուղական համայնքներ | 57 |
Քաղաքներ | 5 |
Գյուղեր | 60 |
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ | 134.1 հազ.մարդ |
այդ թվում` քաղաքային |
52.5 հազ.մարդ |
գյուղական | 81.6 հազ.մարդ |
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. |
4.2% |
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը | 39.1% |
Գյուղատնտեսական նշանակության հողեր | 112115 հա |
այդ թվում` վարելահողեր | 25415 հա |
ՀՀ Տավուշի Մարզ Armstat