+37410 58 80 11 info@r2e2.am
  • ՀԱՅ
  • ENG
  • ՀԱՅ
  • ENG
  • ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  • Մեր մասին
    • Մեր մասին
      • ՀՎԷԷՀ-ի Հոգաբարձուների Խորհուրդ
      • ՀՎԷԷՀ Կառավարում
      • ՀՎԷԷՀ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
      • ՀՎԷԷՀ Փաստաթղթեր
      • Գործընկերներ
      • Հետադարձ կապ
  • Ծրագրեր
    • ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
    • ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ
  • Ծառայություններ
  • Փաստաթղթեր
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Վերականգնվող էներգետիկա
    • Էներգախնայողության
    • Հետազոտություններ և վերլուծություններ
  • Կայուն էներգետիկա
    • Հայաստանի էներգետիկ ոլորտը
    • Օրենսդրություն
    • Ռեսուրսներ
    • Սակագներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Վիդեո
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայտարարություններ
    • Շնորհված պայմանագրեր
  • Ընթացիկ

    • Կայացավ Մասրիկ- 1 արևային ֆոտովոլտային ծրագրի նախամրցութային կոնֆերանսը

      2018 թվականի հունվարի 31-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նախամրցութային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:

      Համաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:

      Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ նախաորակավորումն անցած ընկերություններից, գործարքի խորհրդատու ընկերություններից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, Հայաստանի էլեկտրական ցանցերից, Հայաստանի էներգետիկ սեկտորը ներկայացնող այլ ընկերություններից, միջազգային ֆինանասական կազմակերպություններից, Հայաստանյան բանկերից, հրավիրված այլ հյուրեր:

      Կոնֆերանսի ընթաքում զեկուցողները ներկայացրեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մրցույթի հիմնական ընթացակարգերը և ժամանակացույցը, ծրագրի կողմերի միջև կնքվելիք պայմանագրերի հիմնական դրույթները, ծրագրի հնարավոր սոցիալական ազդեցությոնների մեղմացման մեխանիզմները: Նախաորակավորումն անցած ընկերությունների ներկայացուցիչներին տրվեց հնարավորություն կոնֆերանսի մյուս մասնակիցներին ուղղել հարցեր և ստանալ պարզաբանումներ:

      Հիշեցնենք, որ Մասրիկ-1 Ծրագրով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել 46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018թ. գարնանը:  Հաղթող կճանաչվի այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի աﬔնացածր սակագինը:

      Նկարներ

      Ավելին Փակել
    • Հայաստանում չգազաֆիկացված համայնքների և Համայնքային էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր

      Ս.թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և Կոնվերս Բանկի գլխավոր տնօրեն Արթուր Հակոբյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության  բարձրացման ծրագրեր: Ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում: Սույն ծրագրերը հնարավորություն կտան նվազեցնել ոչ արդյունավետ էներգասպառումը և ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի էներգետիկ տեխնոլոգիաների օգտագործումը:

      Ավելին Փակել
  • Անցած

    • Մեկնարկեց «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի բացման արարողությունը

      Ս.թ. հունիսի 9-ից Ղազախստանի Աստանա քաղաքում մեկնարկեց «Ապագայի էներգետիկա» խորագրով «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսը: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսը անցկացվելու է հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը:   ՀՀ վարչապետի որոշմանհամաձայն «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության Ազգային օպերատոր է նշանակվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷ): Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ  մասնակցության ապահովման նպատակով ՀՎԷԷ հիմնադրամին աջակցել են Հայաստանի  զարգացման հիմնադրամը, տաղավարի կառուցման աշխատանքները կատարվել է «Էքսպոմեդիա» կազմակերպության կողմից: Ղազախստանում աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար ՀՎԷԷ հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերում Ղազախսատնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին ՀՀ տաղավարը կներկայացնի ՀՀ էներգետիկ, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսին հայկական տաղավարում կներկայացվի Հայաստանի էներգետիկ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները՝ մասնավորապես Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի կայանների կառուցման ծրագիրը, Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրը, էներգետիկ ոլորտի օրենսդրական բարեփոխումները, «Մաքուրէներգիայի» բնագավառում գիտական և տեխնոլոգիական լուծումների վերջին զարգացումները, ինպես նաև կներկայացվի էներգետիկ ոլորտում ներգրաված մասնավոր կազմակերպությունների արտադրությունները: Տաղավարում կներկայացվի նաև Հայաստանի զբոսաշրջության մասին պատմող ֆիլմաշարեր, ինչպես նաև ՎՌ (Virtual Reality) ակնոցների միջոցով այցելուները կարող են տեսնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը իրական պատկերներով: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսին ակնկալվում է շուրջ 5 մլն այցելուների մասնակցություն աշխարհի ավելիքան 115 երկրներից:

      Ավելին Փակել
    • Վերականգնվող էներգետիկայի ոլորտում չեխական ընկերությունների լուծումների վերաբերյալ ներկայացում
      Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը տնտեսական համագործակցության շրջանակներում մայիսի 30-ին կազմակերպել էր սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյան, հիմնադրամի աշխատակիցներ՝ Հրանտ Տեր Գաբրիելյանը, Ռուբեն Գևորգյանը: Սեմինարի նպատակն էր ոլորտով հետաքրքրվող լսարանին ծանոթացնելու չեխ առաջատար մասնագետների և ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին արևային, քամու և ջրային էներգետիկայի, ինչպես նաև թափոնների մշակմամբ կոգեներացիայի ոլորտում և ուղիղ շփումների միջոցով քննարկելու մաքուր և էֆեկտիվ էներգիայի արտադրության տարբերակները, ինչպես նաև քննարկելու Հայաստանում ապագա ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները: ավելին Ավելին Փակել
    • Էներգետիկայի շաբաթ 2017
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը ս․թ․ հունվարի  25-27-ը անցկացնում են «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք:Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ: Հիմնադրամի կողմից կազմակերպվող պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: Միջոցառումների շարքը ներառում էր եռօրյա ցուցահանդես, որին ներկայացված էին տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտական աշխատանքներ իրականացնող ընկերություններ: Այն հնարավորություն կտա ծանոթացնել ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արևային տեխնոլոգիաների նմուշներին և ծառայություններին։ Ցուցահանդեսին մասնակցում էր մասնագիտացված 28 ընկերություն։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Հոլանդիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլն։ Համաժողովին ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակով մրցույթի մանրամասները։ Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է, թեպետ տեղանքում կարելի է տեղակայել մինչ 95 ՄՎտ հզորության կայաններ։ Մրցույթի անցկացումը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցության միջոցով։  ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը Համաժողովին և կլոր սեղան-քննարկումներին ոչ միայն  երաշխիք է ու վստահություն ներդրողների համար, այլև լավ հնարավորություն էր օրենսդրական դաշտի առանցքային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու տեսանկյունից։ Ծրագրում ներկայացվեց Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ներդրումների համար նպաստավոր միջավայրը։ Տեղական ներդրողների և բանկերի միջոցով կներկայացվի նպաստավոր քաղաքականության պատմական փորձը և կայուն խթանները, ինչը խիստ կարևոր է օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացում։ Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում, զեկույցներ ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրի, Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակների և այլ հարցերի վերաբերյալ: Բուռն քննարկումները ընդմիջվեցին Հայաստան այցելած հյուրերին կոնյակի գործարան այցելությամբ: Միջոցառման երրորդ օրը քննարկվեցին էներգաարդյունավետության նվաճումները և մարտահրավերները,  էներգախնայողության ներդրումների ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև ներկայացվեց Սյունիքի մարզի կայուն էներգիայի զարգացման ծրագիրը և մի շարք այլ հարցեր: Համաժողովի մասնակիցները այցելեցին Մերձավանի արևային ռեսուրսների չափման կայան, որը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը տեղակայել և օգտագործում է՝ արևային ռեսուրսի գնահատման հուսալի, ճշգրիտ տվյալներ ստանալու և հանրությանը տրամադրելու նպատակով։ Ներկայացվեցին մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու հաջողությունները, պետական բարեփոխումներն ու խթանները։ Միջազգային ծրագրերի և տեղական բանկերի կողմից ներկայացվեցին համայնքային էներգախնայողության և ՓՄՁ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը- Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն  Լաուրա Բեյլիի ողջույնի խոսքը Ներդրողների ցանկ Մասնակիցների ցանկ Ցուցահանդեսին մասնակցած կազմակերպություններ Օրակարգ Նկարներ Կայուն էներգետիկայի զարգացումը Հայաստանում,  Հայկ Հարությունյան, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայաստանի արևային էներգիայի ծրագիր, Ռուբեն Գեւորգյան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ Հայաստանում արևային ռեսուրսի գնահատումը․ նախնական արդյունքներ չափումների, արբանյակային և մոդելային տվյալների համադրումներ, պրն․Խոսե Մարտինես Վալենզուելա, Effergy/Irsolav  (Իսպանիա) Մասրիկ 1 արևային կայանի ներդրումային ծրագրի տեխնիկա-տնտեսագիտական հիմնավորում, Մանուել Լադրոն դե Չեգամա ÅF Aries Energía (Իսպանիա) Մասրիկ 1 տեղանքում արևային կայանի տեղակայման բնապահպանական և սոցիալական ազդեցությունների դիտարկում /ՇՄԱԳ, Էդուարդո Տաբարես ÅF Aries Energía (Spain) Հայաստանի ներդրումային միջավայրը, Կարեն Մկրտիչյան, Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Հայաստանի էլեկգտրաէներգետիկ համակարգը և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակները, Աբգար Բուդաղյան, ՀՎԷԷՀ փորձագետ Experience in Financing Renewables in the Caucasus, Դավիդ Մանագաձե, EBRD ներկայացուցիչ Սյունիքի մարզի հանրային օբյեկտներում Էներգետիկ աուդիտներ և էներգախնայողական միջոցառումներ, Հրանտ Տեր-Գաբրիելյան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ ՀՀ էներգետիկ ոլորտի խնդիրները ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի Փարիզի համաձայնագրի ներքո-Դիանա Հարությունյան ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Փոքր հիդրոէլեկտրակայաններ. Հաջողություններ և մարտահրավերներ,Արևիկ Մալյան, ՓՀԷԿ միության ներկայացուցիչ ՓՀէԿ արդիականացման խնդիրներ և լուծումներ, Բիթլիս-Մեն ԱշոտՄինասյան Օգտվեք արեւից այսօր SHTIGEN Վերականգնվող էներգիայի ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում ACBA-CREDIT AGRICOLE BANK ԱԳԲԱ Լիզինգ Ավելին Փակել
      Ծրագիր
      Էներգետիկայի շաբաթ 2017
      Ֆոտո և վիդեո
    • Էներգետիկայի Շաբաթ 2017
      Մեկնարկեց Էներգետիկայի Շաբաթ 2017 համաժողովը  
      Ծրագիր
      Էներգետիկայի Շաբաթ 2017
      Նյութեր
      Օրակարգ
      Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն  Լաուրա Բեյլիի ողջույնի խոսքը
      Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը
      Ֆոտո և վիդեո
      Պրեզենտացիաներ
      Experience in Financing Renewables in the Caucasus, Դավիդ Մանագաձե, EBRD ներկայացուցիչ
      ԱԳԲԱ Լիզինգ
      Կայուն էներգետիկայի զարգացումը Հայաստանում,  Հայկ Հարությունյան, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ
      Հայաստանի էլեկգտրաէներգետիկ համակարգը և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակները, Աբգար Բուդաղյան, ՀՎԷԷՀ փորձագետ
      Հայաստանի ներդրումային միջավայրը, Կարեն Մկրտիչյան, Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն
      Մասրիկ 1 արևային կայանի ներդրումային ծրագրի տեխնիկա-տնտեսագիտական հիմնավորում, Մանուել Լադրոն դե Չեգամա
      Մասրիկ 1 տեղանքում արևային կայանի տեղակայման բնապահպանական և սոցիալական ազդեցությունների դիտարկում
      ՓՀէԿ արդիականացման խնդիրներ և լուծումներ, Բիթլիս-Մեն ԱշոտՄինասյան
      Փոքր հիդրոէլեկտրակայաններ. Հաջողություններ և մարտահրավերներ,Արևիկ Մալյան, ՓՀԷԿ միության ներկայացուցիչ
      Օգտվեք արեւից այսօր SHTIGEN

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ

Մեր մասին

  • Մեր մասին

Ծրագրեր

  • ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ

Ծառայություններ

Փաստաթղթեր

  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Վերականգնվող էներգետիկա
  • Էներգախնայողության
  • Հետազոտություններ և վերլուծություններ

Կայուն էներգետիկա

  • Հայաստանի էներգետիկ ոլորտը
  • Օրենսդրություն
  • Ռեսուրսներ
  • Սակագներ

Տեսադարան

  • Նկարներ
  • Վիդեո

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություններ

  • Շնորհված պայմանագրեր