Նոյեմբերի 29-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Լոտ 1. EFSD -W/1/2022 – Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ, Լոտ 2. EFSD -W/2/2022 – «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՊՈԱԿ նախամրցութային ժողով։
Ժողովին մասնակից շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներին հիմնադրամի ծրագրերի և գնումների բաժնի ղեկավար Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց Մրցութային փաթեթը, հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները։
Ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը և վերականգնվող էներգետիկայի մասնագետ Երեմիա Ենգիբարյանը ներկայացրեցին մրցույթին մասնակցելու տեխնիկական առաջադրանքի պահանջները, գրականության ցանկը և պատասխանեցին մասնակիցների հարցերին։