Հիմնական առաջադրանքները
- Հիմնադրամի տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողություն,
- Հիմնադրամի փաստաթղթաշրջանառության ապահովում,
- նամակագրության կոնտեքստի, ուղղագրության և ֆորմատին համապասխանելիության ստուգում,
- փաստաթղթերի գրանցում և ներկայացում ըստ պատկանելության,
- արձանագրությունների կազմում և գործունեության հետ առընչվող այլ գրագրության նախապատրաստում,
- խորհրդակցություների օրակարգերի պատրաստում և հարցերին առընչվող փաստաթղթերի հավաքում,
- Հոգաբարձուների խորհրդի որոշումների, արձանագրությունների կազմում, շրջանառում, նիստերի կազմակերպում,
- ղեկավարի աշխատաժամանակի, հանդիպումների, խորհրդակցությունների պլանավորում և ժամանակագրում,
- ըստ անհրաժեշտության համագործակցություն գործերի կառավարչի հետ` նյութերի շրջանառության կազմակերպման նպատակով,
- նամակագրության և փոստով ստացված այլ փաստաթղթերի, պարբերական մամուլի ստացումը, ինչպես նաև գրագրությունների և փաստաթղթերի հասցեատերերին սահմանված ժամկետներում փոխանցումը, փոստային առաքումները,
- պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:
Որակավորման պահանջները
- բարձրագույն կրթություն,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարման կարողություններ,
- համակարգչային տեխնիկայի գերազանց տիրապետում,
- հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է,
- միջազգային նմանատիպ աշխատանքներում մասնակցության փորձառությունը և համապատասախան որակավորման դասընթացներին մասնակցությունը գերադասելի է:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. մայիսի 16-ը ներառյալ:
Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան
ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
+374 10 588011
info@r2e2.am
www.r2e2.am