ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ- GCF-CS/2/2021

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

Հայաստան

«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» , ԿԿՀ

Դրամաշնորհ No.: ARM-RS-004

Առաջադրանքի անվանում՝Ենթա-դրամաշնորհի ձեռնարկի և ծրագրի կառավարման ուղեցույցիպատրաստման համար անհատ խորհրդատուի ներգրավում՝ ուղղված ԿԿՀ-ի ֆիդուցիար ստանդարտների համապատասխանության ապահովմանը

Հղում No.: GCF-CS/2/2021

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷ) ԿԿՀ-ից ստացել է ֆինանսավորում «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագրի իրականացման համար և մտադիր էայդ միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայություններին:

Խորհրդատվական ծառայությունները (“ծառայություններ”) ներառում են ՀՎԷԷ-իկողմից իրականացվող գործառույթների և ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործում և դրանց համապատասխանեցում ԿԿՀ ֆիդուցիար ստանդարտներին, որպեսզի դրանք համընկնեն ԿԿՀ-ի պահանջներին և ապահովեն ԿԿՀ-ի քարտուղարության և անկախ դիտորդական խմբի կողմից հայտի հետագա սահուն ուսումնասիրումը։  Մասնավորապես, Ծրագրի կառավարման ձեռնարկի, Ենթա-դրամաշնորհի տրամադրման ուղեցույցի պատրաստում, և այլն:

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 5 ամիս է ։

Սույն սռաջադրանքի մանրամասն Տեխնիկական Առաջադրանքը (ՏԱ) կցվում է Հետաքրքվածության հայտերի ներկայացման հրավերին:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷ) այժմ հրավիրում է իրավասու անձանց («Խորհրդատուներ») հայտարարելու ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրության մասին: Հետաքրքրված խորհրդատուներից պահանջվում է տեղեկատվություն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ: Որակավորմանպահանջներնեն՝

 Գերադասելիէտնտեսագիտության, բնապահպանական գիտություններիկամորևէայլհամապատասխանոլորտի գիտական աստիճան ևառնվազն 10-15 տարվածրագրի կառավարման մասնագիտական փորձ MDB- ում և Կլիմայիհիմնադրամներում՝ ծրագրերի նախագծման, գնահատման կամ իրականացման գործում;

 Համապատասխան ոլորտներում կառավարություններին և/կամ միջազգային կազմակերպություններին բարձրակարգ փորձագիտական խորհրդատվության տրամադրման հաջողված փորձառություն՝ առնվազն 5 տարբեր երկրներում;

 Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման և ֆինանսական ոլորտին առնչվող փորձ զարգացող տնտեսություններում;

         Կլիմայի հիմնադրամների հետ աշխատանքային փորձը պարտադիր է:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի «Գնումների կանոնակարգեր IPF վարկառուների համար» III բաժնի՝ 3.14, 3.16 և 3.17 կետերի վրա, որը սահմանում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:Բացի այդ, խնդրում ենք անդրադառնալ այս առաջադրանքի հետ կապված շահերի բախման հետևյալ տեղեկատվությանը։ Առաջադրանքի հետ կապված շահերի բախման վերաբերյալ տեղեկատվության համար, տես՝ Գնումների կանոնակարգեր, կետ 3.17։

Խորհրդատուն ընտրվելու է Գնումների Կանոնակարգերում սահմանված Անհատ խորհրդատուների ընտրության մեթոդի համաձայն։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ձեռք բերել ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերին՝ 09: 00-18: 00, Սայաթ-Նովա պողոտա 29/1, 0001 Երևան, Հայաստան, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21,:

Հետաքրքրվածության հայտերը  պետք է ներկայացնել գրավոր՝ստորև նշված հասցեով,անձամբ կամ էլեկտրոնային փոստով, մինչև 2021 թսեպտեմբերի 27-ը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամ

Երևան, Սայաթ-Նովա պող. 29/1, 0001, Հայաստան

Հեռ. ՝ + (374-10) 58 80 11, + (374-10) 54 51 21

Էլ.փոստ ՝ zaruhi.gharagyozyan@r2e2.am

Ուշադրություն ՝ տիկին Զարուհի Ղարագյոզյան