Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և “Washington Capital Global Finance, INC.” ընկերության նախագահ Սերժ Ղարիբիանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրել երկրաջերմային կայանի կառուցման հնարավորությունը:
ՀՎԷԷ հիմնադրամը աջակցություն կցուցաբերի երկրաջերմային էներգիայի ծրագրերի իրականացման համար պիտանի տեղանքների որոշման և ռեսուրսների գնահատման և ուսումնասիրությունների անցկացման գործում: