ՀՎԷԷ հիմնադրամը իրականացնում է Էներգոաուդիտ հանրային շենքերում

new-image

ՀՎԷԷ հիմնադրամի հիմնական առաքելություններից մեկն է պետական և հանրային շինությունների էներգախնայողությունը, որի շրջանակներում այժմ մեծ թափով ընթանում է հանրային շենքերի էներգետիկ աուդիտ: Վերջին երեք ամսվա ընթացքում հիմնադրամի կողմից ուսումնասիրվել են 22 շենք -շինություններ:

ՀՎԷԷ հիմնադրամի մասնագետները իրականացնում են տեղանքի և շենքերի  չափագրում, տվյալների հավաքագրում, կաթսայատան և էներգասպառող հիմնական սարք-սարքավորումների գնահատում, ինչպես նաև էներգետիկ ծախսերի վերլուծություն: Իրականացված Էներգետիկ աուդիտը հնարավորություն է տալիս պարզել էներգասպառման նվազեցման հնարավոր ուղիները և առաջարկել էներգախնայողական միջոցառումներ, որոնք թույլ կտան հանրային շենքերում նվազեցնել տարեկան էներգասպառումը, ինչպես նաև կրճատել CO₂-ի արտանետումները:

Հիմնադրամը պատրաստում է գործողությունների փաթեթ նշված  շինությունների համար, որին կհետևի էներգախնայողական միջոցառումների իրականացումը:  Հանդիսանալով ոլորտի զարգացման պատասխանատու  գերատեսչություններից  մեկը՝ Հիմնադրամն իր ԷԽ ծրագրերում կիրառում է միայն ոլորտի լավագույն պրակտիկան և տեխնոլոգիաները :