Հանդիպում կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչների հետ

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում կանաչ կլիմայի Հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, իրականացված ծրագրերը և հեռանկարները: Հանդիպմանը քննարկվեցին հավաստագրման ընթացակարգերը և նախատեսվող ծրագրերը: Հիմնադրամը հաղթահարել է կանաչ կլիմայի հիմնադրամի հավատարմագրման առաջին փուլը և առկա են բոլոր կարողությունները, որ կհաղթահարի երկրորդ փուլը, նման կառույցին անդամակցելը Հիմնադրամին թույլ կտա մասնակցել մեծ ներդրումային ծրագրերի: Հիմնադրամը հավաստագրման գործընթացը կավարտի մինչև 2019 թվականի վերջ:
Հիշեցնենք, որ կանաչ կլիմայի հիմնադրամը ստեղծվել է 2014թ.-ին և կառույցի անդամ են հանդիսանում 194 երկրներ: Կանաչ կլիմայի հիմնադրամը օժանդակում է զարգացնող երկրների կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումներին: