Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում Գանձակում hամայնքային պատկանելության օբյեկտների համար մշակույթի տան տանիքի վրա տեղադրվել է 10.35 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ: Համակարգը աշխատում է էլեկտրական ցանցին զուգահեռ աշխատող հոսքերի փոխհաշվառման եղանակով: Տեղակայվող համակարգերի հզորությունները արդյունավետ օգտագործելու համար գյուղապետարանի, մշակույթի տան և արտաքին արհեստական լուսավորության էլեկտրական էներգիայի համակարգերը միացվել են նույն հաշվիչից:
Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրման արդյունքում CO2 արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 7.4 տոննա, տարեկան էլեկտրական էներգիայի արտադրանքը 16560 կՎտժ, դրամական արտահայտությամբ շուրջ 744, 000 դրամ: