Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում ՀՎԷԷ հիմնադրամի աշխատակիցները այցելեցին Արմավիրի մարզի Հայկաշեն, Արաքս, Մեծամոր, Լեռնամերձ համայքներ մոնիթորինգ իրականացնելու և կատարված աշխատանքների որակի գնահատելու համար: Պարբերաբար դարձած այցերի նպատակն է տեղում ծանոթանալ բնակիչներին հուզող հարցերին, ինչպես նաև վերահսկելու կապալառու կազմակերպությունների իրականացրած աշխատանքները:
Ծրագրի շրջանակում տեղադրվել են 2015 ջրատաքացուցիչներ և 66 Ֆոտովոլտային համակարգեր: