Եվրոպական միությունն աջակցում է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրագործմանը, որը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, որպես կոնսորցիում, մասնակցում է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրականացմանը:
Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով:
ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետները կատարում են շենքերի էներգաաուդիտ, արևային կայանների և նոր լուսավորության համակարգերի հաշվարկ և սիմուլացիա:
Ծրագրի շրջանակներում կատարել է բազմաբնակարան շերնքերի ընտրության համար չափորոշիչների մշակում և փորձարկում (ապրոբացիա), 1-ին փուլով իրականացվել է ավելի քան 300 այց և կատարվել է 50 բազմաբնակարան շերնքերի ընտրություն:
Այժմ ընտրված շենքերի համար կատարվում է էներգետիկ աուդիտ, եվրոպական ստանդարտներին համապատասխան հաշվարկվում է ներքին ընդհանուր օգտագործման, արտաքին և բակային տարածքների լուսավորման համակարգերի տեխնիկական տվյալները: Յուրաքանչյուր շենքի համար կատարվում է արևային ՖՎ կայանի անհրաժեշտ հզորության հաշվարկ և սիմուլացիա: ՀՎԷԷ հիմնադրամը աջակցում է Երևանի քաղաքապետարանին գնումների տեխնիկական առաջադրանքների կազմանն ու մրցույթների կազմակերպմանը: Ծրագրի իրականացման ժամանակ ընտրվելու է առնվազն 90 շենք: