ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ-Սոցիալական պաշտպանության իրավական փորձաքննության մասնագետ, SPP-CS-19/2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (ՀՎԷԷՀ)

Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳԻՐ P155662
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Սոցիալական պաշտպանության իրավական փորձաքննության մասնագետ, SPP-CS-19/2017

Սույն հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերը հետևում է ծրագրի գնումների ընդհանուր ծանուցմանը, որը տպագրվել է UN Development Business-ում 2015թ. հունիսի 23-ին և www.gnumner.am (www.procurement.am) կայքում:

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կլիմայի ներդրումների Հիմնադրամից Վերականգնվող Էներգետիկայի Ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող Երկրներում Ծրագրի շրջանակներում (ՎԷԸԾ) և նպատակ ունի միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ Հայաստանի Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի /այսուհետ՝ Ծրագիր/ շրջանակներում գնումների իրականացմանը:

Նպատակը

Սույն առաջադրանքի նպատակն է իրականացնել Ծրագրի սոցիալական պաշտպանության իրավական փորձաքննությունը:

  1. Աշխատանքների շրջանակը
  • Իրականացնել սոցիալական ազդեցության գնահատում, որը կներառի ազդեցություններ ակտիվների, հողի օգտագործման և համայնքի անդամների կենսագործունեության վրա:
  • Վերլուծել համապատասխան փաստաթղթերը, ներառյալ` կադաստրային տվյալները և քարտեզները, համայնքային քարտեզները և համայնքային, մարզային և այլ մակարդակում առկա ողջ վիճակագրական տեղեկատվությունը:
  • Իրականացնել խորհրդակցություններ համայնքի անդամների հետ և մանրամասն հարցազրույցներ տեղեկատվություն կրողների հետ:
  • Աջակցել ՀՎԷԷ հիմնադրամին հանրային խորհրդատվությունների կազմակերպմանը:
  • Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա թարմացնել առկա գործող Վերաբնակեցման քաղաքականության շրջանակը և նախապատրաստել Վերաբնակեցման գործողությունների ծրագիր:

Թեկնածուն պետք է ունենա հետևյալ որակավորումները.

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ սոցիալական ազդեցության գնահատման, վերաբնակեցման քաղաքականության շրջանակի և վերաբնակեցման գործողությունների ծրագրերի նախապատրաստման:
  • Մագիստրոսի աստիճան սոցիոլոգիայի, հողի կառավարման, սոցիալական աշխատանքի և այլ առնչվող ոլորտներում:
  • Իմացություն ՀՀ օրենսդրության և Համաշխարհային բանկի խմբի սոցիալական երաշխիքների քաղաքականության հարկադիր վերաբնակեցման համար:
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ: Ընտրության չափանիշները հետևյալն են.

  • Ընդհանուր որակավորումը
  • Համապատասխանությունը ծրագրին
  • Լեզուների իմացությունը

Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Բանկի կողմից 2011թ. հունվարին /վերանայված հուլիս 2014թ. /հրատարակված Համաշխարհային Բանկի Ուղեցույցի 1.9 կետին՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և  Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” /Խորհրդատուի ուղեցույց/, որը սահմանում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Խորհրդատուի ընտրությունը կատարվում է ըստ Համաշխարհային Բանկի՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” Ուղեցույցում /հունվար 2011, վերանայված հուլիս 2014/ բերված ընթացակարգերի համաձայն:

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով տեղական ժամանակով 9:00-18:00 (GMT+4:00):

Հետաքրքրությունների հայտը պետք է հանձնել ստորև նշված հասցեով մինչև 2017թ. դեկտեմբերի 15-ը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Տնօրեն` Արմեն Մելկիկյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1;

Հեռախոս` 374 10 – 58 – 80 – 11;

Էլ. հասցե: solar@r2e2.am; info@r2e2.am

Վեբ կայք՝ www.r2e2.am