Հավելված N3
ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի
մայիսի 24-ի N 237-Ա հրամանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնանշման հարցման հանձնաժողովի
2017 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն
Գնանշման հարցման ծածկագիրը` ՀՎԷԷՀ-ԳՀԾՁԲ-03/2017
Պատվիրատուն` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, որը գտնվում է ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:
Գնանշման հարցման ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ-ում գործող, շինարարության և նախագծման փուլերում գտնվող փոքր ՀԷԿ-երի համապարփակ ֆինանսա-տեխնիկական ուսումնասիրության ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնանշման հարցմանը մասնակցելու հավասար իրավունք:
Գնանշման հարցմանը մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գ նահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Գնանշման հարցման հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև 18.10.2017թ. ժամը 17:00-ը։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Գնանշման հարցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 19.10.217թ. ժամը 12:00-ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով, 19.10.2017թ. ժամը 12:00-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել Գնումների բողոքարկման խորհուրդ` ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է գնանշման հարցման հրավերով սահմանված կարգով։ Բողոքը ներկայացնելու համար պահանջվում է վճար` 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ բացված «900008000482» գանձապետական հաշվեհամարին:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար ` Մարինե Պետրոսյանին
Հեռախոս +37410 54 51 21
Էլ. փոստ p.marine@r2e2.am
Պատվիրատու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Приложение 3
к приказу Министра финансов Республики Армения
от 24 мая 2017 года № 237-A
ОБЪЯВЛЕНИЕ
О ЗАПРОСЕ КОТИРОВОК
Настоящий текст объявления утвержден решением Комиссии по запросу котировок от 10.01. 2017 года “N1” и публикуется в соответствии со статьей 27 Закона Республики Армения “О закупках”
Код запроса котировок HVEEH-GHTsDzB-03/2017
Заказчик Фонд возобновляемой энергетики и энергосбережения Армении, находящийся по адресу: ул. Саят-Нова 29/1, объявляет запрос котировок, который проводится одним этапом, посредством системы электронных закупок Armeps (www.armeps.am).
Участнику, отобранному по итогам запроса котировок, в установленном порядке будет предложено заключить договор на предоставление услуг комлексного финансово-технического обследования малых ГЭС, функционирующих, находящихся в стадии проектирования или стройки в Армении (далее — договор).
Согласно статье 7 Закона Республики Армения “О закупках”, любое лицо, независимо от того, является ли оно иностранным физическим лицом, организацией или лицом без гражданства, имеет равное право на участие в запросе котировок.
Квалификационные критерии, предъявляемые к лицам, не имеющим права на участие в запросе котировок, а также участникам, и представляемые для оценки таких критериев документы установлены приглашением на настоящую процедуру.
Отобранный участник определяется из числа участников, подавших заявки, оцененные как удовлетворяющие требованиям приглашения, по принципу предпочтения участника, представившего минимальное ценовое предложение.
Для получения приглашения на запрос котировок в документарной форме необходимо обратиться к заказчику до 18.10.2017 17:00. При этом, для получения приглашения в документарной форме заказчику должно быть представлено письменное заявление. Заказчик обеспечивает бесплатное предоставление приглашения в документарной форме в первый рабочий день, следующий за получением такого требования.
При наличии требования о предоставлении приглашения в электронной форме заказчик обеспечивает бесплатное предоставление приглашения в электронной форме в течение рабочего дня, следующего за днем получения заявления.
Неполучение приглашения не ограничивает права участника на участие в настоящей процедуре.
Заявки на запрос котировок необходимо подать в электронной форме, посредством системы электронных закупок Armeps (www.armeps.am), до 12:00 19.10.2017. Заявки могут быть поданы кроме армянского также на английском или русском языке.
Вскрытие заявок будет проводиться в электронной форме, посредством системы электронных закупок Armeps, в 12:00 19.10.2017.
Жалобы относительно настоящей процедуры должны быть поданы в Совет по обжалованию закупок по адресу: ул. Мелик-Адамяна 1, Ереван. Обжалование осуществляется в порядке, установленном приглашением на запрос котировок. Для подачи жалобы требуется внесение платежа в размере 30 000 (тридцать тысяч) драмов РА, который должен быть перечислен на казначейский счет № 900008000482, открытый на имя Министерства финансов Республики Армения.
Для получения дополнительной информации, связанной с настоящим объявлением, можно обратиться к секретарю Оценочной комиссии Марине Петросян
Телефон: +37410 54 51 21
Электронная почта: p.marine@r2e2.am
Заказчик: Фонд возобновляемой энергетики и энергосбережения Армении