Մեկնարկում է «Ecopad առաջին դասարանցիներին» բարեգործական արշավը

new-image

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» («Էն-Թի-Ի-Էֆ») հայկական բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով կրթություն-տեխնոլոգիա-գիտություն կապը զարգացնելու իր առաքելությանը, մեկնարկում է «Ecopad առաջին դասարանցիներին» բարեգործական արշավը։

Ծրագրի նպատակն է նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում՝ նրանց հնարավորություն դառնալու Հայաստանում իրականացվող նորարարությունների առաջին օգտագործողները: Դրամահավաքի շնորհիվ հավաքված ողջ գումարը ուղղվելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում ապրող առաջին դասարանցիներին EcoPad-եր նվիրելուն:

«EcoPad առաջին դասարանցիներին» ծրագիրը միաժամանակ նպատակ ունի դաստիարակել երիտասարդ սերունդ, որը հոգում է շրջակա միջավայրի մասին և գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում նորանոր հաջողություններ է գրանցում: Նախատեսվում է, որ արշավը մեծ ազդեցություն կունենա ծառահատումների թվի կրճատման և էկոլոգիական խնդիրների լուծման հարցում:

Արշավի առաջին փուլում, որն ամփոփվելու է 2017թ. հոկտեմբերին, Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցները կստանան EcoPad-եր առաջին դասարանցիների քանակով:

Համոզված ենք, որ Ձեր ներդրումն անգնահատելի ազդեցություն կունենա այս բարեգործական արշավում:  Այս պահին մենք փնտրում ենք գործընկերներ և աջակիցներ, որոնք կօգնեն կյանքի կոչելու այս ծրագիրը:

  • Հնարավորության դեպքում ակնկալում ենք Ձեր աջակցությունը սահմանամերձ գյուղերի աշակերտների որոշակի քանակին EcoPad-երով ապահովելու հարցում:
  • Մեծ աջակցություն կցուցաբերեք նաև, եթե ծրագրի շրջանակներում Ձեր սոցիալական ցանցերով և այլ հարթակներով այս բարեգործական արշավի մասին տեղեկատվություն տարածեք, որպեսզի առավել շատ մարդիկ տեղեկացված լինեն ու միանան մեզ:

Մեր խորին համոզմամբ, այս համագործակցությունը կհանգեցնի միայն դրական արդյունքների, և միասին մենք կկարողանանք ժպիտ պարգևել սահմանամերձ գյուղերի դպրոցականներին:

Արշավի մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերի 1-ին:

#Ecopad4Schools

***

Մեր մասին

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ը (Էն-Թի-Ի-Էֆ) հայկական բարեգործական հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել հայկական գիտական ու մասնագիտական շրջանակներին՝ զարգացնելու կրթություն-տեխնոլոգիա-գիտություն կապը, իրականացնելու բարեփոխումներ ու նորարարություններ և նպաստելու երկրի տեխնոլոգիական զարգացմանը:

Ի՞նչ է EcoPad-ը

EcoPad-ի փաթեթը բաղկացած է նոթատետրից, գրիչից և բջջային հավելվածից: Կատարած գրառումները կարելի է մաքրել գրիչի ռետինի օգնությամբ: Սքանավորման միջոցով էջերը հնարավոր է ավտոմատ պահպանել օգտագործողի համար նախընտրելի ամպային համակարգում, իսկ նոթատետրն ամբողջովին գործածելուց հետո գրառումները կարելի է ջնջել՝ այն տաքացնելով վարսահարդարիչով կամ տեղադրելով միկրոալիքային վառարանում: Դպրոցականների համար նախատեսված EcoPad-երում տպագրված են հայերեն, անգլերեն և ռուսերեն տառերը, որոնք վերջիններս կարող են գրել, այնուհետև այն փոխանցել հաջորդ տարվա առաջին դասարանցուն՝ խնայելով թուղթը:

 Նվիրաբերություն կարող եք կատարել «ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հետևյալ հաշվեհամարներով.

AMD 220415240013000

USD 220415240013001

EUR 220415240013002

Ստացող՝ Սամվել Վարոսյան`«Էն-Թի-Ի-Էֆ» հիմնադրամի տնօրեն, (ՀՎՀՀ՝ 00135572)

Նպատակը` EcoPad առաջին դասարանցիներին արշավի դրամահավաք

Սիրով կսպասենք Ձեր արձագանքին:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք 011 992 995 հեռախոսահամարով։

Հարգանքով՝

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամ