18 օգոստոսի, 2017թ.
Հայաստան
Դրամաշնորհ No: TF 0A0418
Առաջադրանքի անվանումը ՝ Հայաստանում Արևային ՖՎ ոլորտի զարգացումների գնահատումը
Հղումը No.: SPP-CS-2/2017
Սույն հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերը հետևում է ծրագրի գնումների ընդհանուր ծանուցմանը, որը տպագրվել է UN Development Business-ում 2015թ. հունիսի 23-ին և www.gnumner.am (www.procurement.am) կայքում:
Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կլիմայի ներդրումների Հիմնադրամից Վերականգնվող Էներգետիկայի Ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող Երկրներում Ծրագրի շրջանակներում (ՎԷԸԾ) և նպատակ ունի միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ Հայաստանի Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի շրջանակներում գնումների իրականացմանը:
Խորհրդատվական ծառայությունները (“Ծառայություններ”) ներառում են՝ Հայաստանի 2016թ. էներգետիկ հաշվեկշռի մշակումը, որը հնարավորություն կտա գնահատել Հայաստանում արևային ՖՎ ոլորտի զարգացումը:
Աշխատանքների շրջանակը
Խորհրդատուն պետք է՝
Առաջադրանք 1. Մշակի Հայաստանի 2016թ-ի Էներգետիկ հաշվեկշիռը:
Առաջադրանք 2. Թարմացնի ԷԳԱԾ-2-ի մոնիտորինգի և գնահատման համակարգը և ներմուծի տվյալները http://neeap-monitor.am կայքում:
Առաջադրանք 3. Իրականացնի Էներգետիկ հաշվեկշռի մշակման նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համապատասխան աշխատակազմի վերապատրաստումը/կարողությունների ձևավորումը, որը կապահովի 2017 էներգետիկ հաշվեկշռի կազմումը ԷԵԲՊՆ-ի համապատասխան բաժնի կողմից:
Իրականացման տևողությունը – 4 ամիս
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներ») ներկայացնել իրենց հետաքրքրությունը ծառայություններ տրամադրելիս: Հետաքրքրված խորհրդատուները պետք է տեղեկություններ տրամադրեն այն մասին, որ իրենք ունեն անհրաժեշտ որակավորում և համապատասխան փորձ ծառայություններ մատուցելու համար:
Ընտրության չափանիշներն են՝
Խորհրդատուների փորձառությունը վիճակագրական ուսումնասիրությունների անցկացման գործում – 40 միավոր,
Խորհրդատուների փորձառությունը էներգետիկ ոլորտի վիճակագրական ուսումնասիրությունների անցկացման և էներգախնայողության/վերականգնվող էներգետիկայի (ներառյալ արևային էներգիայի արտադրության) ցուցանիշների վերլուծության գործում – 60 միավոր:
Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը պետք է գրավել Համաշխարհային Բանկի Ուղեցույցների 1.9 կետը՝ «Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունում ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում”, Հունվար 2011թ /վերանայված հուլիս 2014թ./ («Խորհրդատուի ուղեցույց») վրա, որտեղ նշված են Համաշխարհային բանկի քաղաքականությունը և շահերի բախումը:
Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատվական ձևով՝ բարձրացնելու իրենց որակավորումը:
Խորհրդատուն կընտրվի Որակի վրա հիմնված ընտրություն (ՈՀԸ) մեթոդի համաձայն, որը սահմանված է Խորհրդատուի Ուղեցույցում:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ձեռք բերել ստորև նշված հասցեով տեղական ժամանակով ժամը 9:00-17:00.
Հետաքրքրությունների հայտը պետք է հանձնել թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային ձեւով ստորև նշված հասցեով մինչև 2017թ, օգոստոսի 23-ը, 17:00 տեղական ժամանակով:
այաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ
Տնօրեն` Արմեն Մելկիկյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն;
Հեռախոս / Ֆաքս` 374 10 – 58 – 80 -11; e-mail: p.marine@r2e2.am
Վեբ կայք՝ www.r2e2.am