Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացնում է հետևյալ ԷԽ միջոցառումները՝ ներքին և արտաքին արհեստական լուսավորության արդիականացում, արևային ջրատաքացման համակարգի և արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում:
Կապալառու ընկերությունը (Ռեդինետ ՍՊԸ) ավարտում է 100կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտայիկ կայանի և շուրջ 150կՎտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչ համակարգի տեղադրման աշխատանքները:
Ավարտին մոտեցող 100կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտայիկ կայանի մոնտաժման ժամանակ օգտագործվել է վերջին սերունդի միկրո-ինվերտերներ:
Վերջիններս հնարավորություն են տալիս առցանց հետևել կայանի արտադրողականությանը յուրաքանչյուր ֆոտովոլտային մոդուլների համար, որը հնարավորություն է ընձեռնում առցանց ստուգելու կայանի աշխատանքային վիճակը: