Մեկնարկեց «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի բացման արարողությունը

new-image

Ս.թ. հունիսի 9-ից Ղազախստանի Աստանա քաղաքում մեկնարկեց «Ապագայի էներգետիկա» խորագրով «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսը:

«Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսը անցկացվելու է   հունիսի 9-ից մինչև սեպտեմբերի 10-ը: ՀՀ վարչապետի որոշմանհամաձայն «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության Ազգային օպերատոր է նշանակվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը(ՀՎԷԷ): Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով ՀՎԷԷ հիմնադրամին աջակցել են Հայաստանի զարգացման հիմնադրամը, տաղավարի կառուցման աշխատանքները կատարվել է «Էքսպոմեդիա» կազմակերպության կողմից: Ղազախստանում աշխատանքները հավուր պատշաճի կազմակ

երպելու համար ՀՎԷԷ հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերում Ղազախսատնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին ՀՀ տաղավարը կներկայացնի ՀՀ էներգետիկ, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսին հայկական տաղավարում կներկայացվի Հայաստանի էներգետիկ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները՝ մասնավորապես Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի կայանների կառուցման ծրագիրը, Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրը, էներգետիկ ոլորտի օրենսդրական բարեփոխումները,«Մաքուրէներգիայի» բնագավառում գիտական և տեխնոլոգիական լուծումների վերջին զարգացումները, ինպես նաև կներկայացվի էներգետիկ ոլորտում ներգրաված մասնավոր կազմակերպությունների արտադրությունները:

Տաղավարում կներկայացվի նաև Հայաստանի զբոսաշրջության մասին պատմող ֆիլմաշարեր, ինչպես նաև ՎՌ (Virtual Reality) ակնոցների միջոցով այցելուները կարող են տեսնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը իրական պատկերներով:«Աստանա Էքսպո 2017»ցուցահանդեսին ակնկալվում է շուրջ 5 մլն այցելուների մասնակցություն աշխարհի ավելիքան 115 երկրներից: