Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում կատարել է էներգախնայողության աշխատանքներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի էներգասպառումը: Դպրոցում կարարվել են հետևյալ էներգախնայող միջոցառումները` ջերմաանդրադարձիչների տեղադրում ջեռուցման մարտկոցների հետևի պատերին, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում, պատուհանների մասնակի փոխարինում պատերով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ջեռուցվող մասնաշենքերի դռներով, վիտրաժներով տարանջատում չջեռուցվողներից: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 44,8%: