Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Երևանի Գ. Աթարբեկյանի անվան համար 61 հիմնական դպրոցում իրականացրել է էներգախնայողության միջոցառումներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ծածկի ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, արտաքին դռան փոխարինում ջերմամեկուսացված պատով: Կատարված էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 59.1%: