Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող ՀԲ/ԳԲՄ Էներգախնայողության Ծրագրի շրջանակներում, 2013 թվականի սեպտեմբերի 4 -ին Հիմնադրամի և <<Զեթ-Պրոֆիլ>> ՍՊԸ-ի միջև ստորագրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էներգախնայողությանմիջոցառումների իրականացում, EE-CW-16/2013 պայմանագիրը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սեպտեմբերի 9 –ին Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, Հիմնադրամի աշխատակիցները, ինչպես նաև <<Զեթ-Պրոֆիլ>> ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Զաքարյանը հանդիպում ունեցան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր` Կորյուն Աթոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պայմանագրի պայմանները հետագա և նախատեսվող աշխատանքների ժամկետները, ինչպես նաև այլ հարցեր: Հանդիպման ընթացքում մասնակիցները այցելեցին նաև կաթսայատուն, որտեղ կատարվում էին ապամոտաժման աշխատանքները: