Սեպտեմբերի 2-ին ՚՚՚ Gongress հյուրանոցում կայացավ ՚ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի եւ Կլիմայի ներդրումների հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP) կազմակերպված Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում: Ստորև ներկայացված է քննարկվող նյութը:Ծրագրի խորհրդատու Դենզել Հանկինսոնը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի առկա իրավիճակի վերլուծությունները: Նա նաև պատկերավոր ներկայացրեց Հայաստանում էներգետիկ ոլորտի նկարագիրը և կանխատեսված էլեկտրաէներգիայի պահանջարկը 2013-2030թ համար: Զեկույցը ներկայացնելուց հետո մասնակիցները սկսեցին քննարկել ի8ենց ներկայացված տվյալները: Քննարկմանը ներկա էին՝ կառավարություն, բանկերի, մասնավոր ներդրողների, գիտական համակարգի, ոչ պետական կազմակերպությունների, միջազգային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։