Նախամրցութային ժողով շինարարական կազմակերպությունների հետ

new-image

Ս.թ մարտի 15-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթների համար՝

Լոտ 1.Հրազդանի քաղաքապետարանի «Հրազդանի թիվ 12 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի  էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-51/2016

Քննարկմանը մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել վերոնշյալ հաստատություններում էներգախնայողության միջոցառումների մրցույթի հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը:  Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, հայտերի մերժման պատճառները, ինչպես նաև պայմանագրի շնորհման կարգը: Հիմնադրամի ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: