Իջևան քաղաքի արտաքին լուսավորություն

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Իջևան քաղաքում փողոցային լուսավորության ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները՝ 400Վտ հզորության դրոսելային սնդիկային լամպերի փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով, լուսատուներով, 250Վտ շիկացման թելիկով լուսատուների փոխարինում նատրիումական լամպերով, լուսատուներով, 40Վտ շիկացման թելիկով դեկորատիվ լուսատուների փոխարինում ֆլյուորեսցենտային լամպերով, լուսատուներով, հին հաշվիչների փոխարինում երկսակագնային հաշվիչներով, նոր էլեկտրոնային ժամանակի ռելեների տեղադրում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, փողոցային լույսերի նոր լուսատուների տեղակայում, հենասյուների երկշերտ ներկում, հաղորդալարերի փոխարինում և անցկացում 8600մ:

Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 40,3% խնայողություն: