Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Հրազդան քաղաքում փողոցային լուսավորության ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները՝ արտաքին լուսավորման 400Վտ և 250Վտ հզորության դրոսելային սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, կառավարման և հաշվարկի համակարգերի կարգավորում, լուսավորման ցանցի էլեկտրական պարամետրերի բարելավում, բացակայող հենասյուների և լուսատուների տեղակայում, հենասյուների ներկում, մալուխների անցկացում 1200 մ հաղորդալարերի փոխարինում և անցկացում 5400մ, ինչպես նաև նոր հենասյունների տեղակայում լուսատուներով: Նշված էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 55,3% խնայողություն: