Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը Էներգետիկ համայնքի քարտուղարության հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա հանդիպելու Էներգետիկ համայնքի քարտուղար Ս.Նեյկովի հետ:

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը  Էներգետիկ համայնքի քարտուղարության հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա հանդիպելու Էներգետիկ համայնքի քարտուղար Ս.Նեյկովի հետ: Այցելության նպատակ է փոխանակել տեղեկություններ և քննակել Հայաստանի և Էներգետիկ միավորման հետաքրքրված կողմերի միջև հետագա համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով լավագույն ընդունելի  փորձը:

Ներկայացնում ենք Էներգետիկ համայնքի քարտուղարության կայքում տեղադրված հոդվածի հայերեն տարբերակը:

Հիմնադրամի տնօրեն տիկին Թ.Բաբայանը հանդիպման ընթացքում ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը՝ մասնավորապես Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում կատարված աշխատանքները: Նշեց, որ Համաշխարհային Բանկը տրամադրել է վարկ ՀՀ կառավարությանը` հնարավորություն ընձեռնելով վերջինիս տրամադրել 9.2 միլիոն ԱՄՆ դոլարի ենթափոխություն վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերին: ՎԶԵԲ-ի աջակցությամբ 5 միլիոն նախատեսվել էր 27 փոքր /մինչև 10Մվ/  հիդրոկայաններ ֆինանսավորելու համար: Մնացածը տրամադրվել է ջեռուցման ոլորտում տարբեր էներգախնայողական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Նշեց նաև, որ Հիմնադրամն ունի նոր նախաձեռնություններ հանրային շենքերի էներգախնայողության բնագավառում: Որպես կանոն, Հիմնադրամը տրամադրում է մեղմ պայմաններով վարկեր: Առաջարկում է շուկայականից ցածր տոկոսադրույք, մարման ժամկետ` 7-8 տարով, նպաստավոր տարեկետման ժամկետներ շինարարության ընթացքում: Այն փաստը, որ Հիմնադրամն արդեն ստեղծված է եղել 2006թ-ին, արտացոլում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության կարևորությունը էներգետիկայի բնագավառում: Ի տարբերություն հարևան երկրների, Հայաստանը չունի տեղական վառելիքի աղբյուրներ, մինչդեռ տիկին Բաբայանը նշեց, որ իր երկիրը ունի ՙշատ լավ համաձայնագիր՚: Նա մասնավորապես հետաքրքրված էր լսել Էներգետիկ միավորման ջեռուցման ոլորտում էներգախնայողության միջոցառումների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում  քննարկվել են էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման կարևորագույն խնդիրներ: Պարոն Ս.Նեյկովը հատուկ կարևորություն է տվել Հայաստանի ՙկանաչ էներգիայի՚ աջակցության ջանքերին: Չնայած նա նշել է, որ ներկայումս իրավական պարտավորություն չկա, այնուամենայնիվ նա հորդորել է Հայաստանին շարունակել նախապատրաստվել Համաձայնագրի իրականացմանը: Պարոն Նեյկովը համարում է այդ այցելությունը որպես Հայաստանում կայանալիք Էներգետիկայի միավորման օրվա /այն նախատեսվում է 2012թ. հուլիսի 5-ին/ նախապատրաստման քայլերից մեկը: